Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ամփոփվել են ԶՈՒ բարոյահոգեբանական ապահովման վարչության իրականացրած աշխատանքները

Ամփոփվել են ԶՈՒ բարոյահոգեբանական ապահովման վարչության իրականացրած 
աշխատանքները

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ՊՆ վարչական համալիրում հունվարի 19-ին ամփոփվել են 2020թ. ուսումնական տարվա ընթացքում ՀՀ ԶՈՒ բարոյահոգեբանական ապահովման վարչության իրականացրած աշխատանքների արդյունքները։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Զորամիավորումների հրամանատարների ԲՀԱ գծով տեղակալները զեկուցել են զորքերի բարոյահոգեբանական կայուն վիճակի պահպանման ուղղությամբ իրականացված միջոցառումների, սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմի ընթացքում զորքերում կատարված աշխատանքների մասին։

Ամփոփելով խորհրդակցությունը, ՀՀ ԶՈՒ բարոյահոգեբանական ապահովման վարչության պետ, գնդապետ Արթուր Պողոսյանը մատնանշել է 2021թ. ուսումնական տարվա գերակա խնդիրներն ու աշխատանքային ուղղությունները։

Հավաք-խորհրդակցության ավարտին խրախուսվել են մարտական գործողությունների ընթացքում աչքի ընկած մի շարք սպաներ։

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]