Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Ստեփանակերտի առևտրային օբյեկտներում արձանագրվել է 8 ապրանքատեսակի գնաճ և 7-ի գնանկում

Ստեփանակերտի առևտրային օբյեկտներում արձանագրվել է 8 ապրանքատեսակի գնաճ 
և 7-ի գնանկում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստեփանակերտում գործող առևտրային օբյեկտներում  արձանագրվել է 15 ապրանքատեսակի միջին գների փոփոխություն: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացնում են Արցախի  Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովից:

«Հանձնաժողովի տնտեսական մրցակցության պաշտպանության բաժնի մասնագետների կողմից այս տարվա հունվարի 18-ին Ստեփանակերտ քաղաքում գործող 20 առևտրային օբյեկտներում 43 լայն սպառման ապրանքատեսակների դիտարկման արդյունքում, նախորդ դիտանցման (11.01.2021թ.) համեմատ, արձանագրվել է 15 ապրանքատեսակի միջին գների փոփոխություն` 8 գնաճ և 7 գնանկում:

Մասնավորապես միջին գնաճ արձանագրվել է կարտոֆիլ 1կգ` 25 դրամ (12,5%), բրինձ սպիտակ երկարահատիկ 1 կգ` 9 դրամ (1.9%), ալյուր «Բաղրամյան» 1կգ` 6 դրամ (1.8%), հնդկաձավար 1կգ` 8 դրամ (1.2%), ձու 1 հատ` 1 դրամ (1.2%), շաքարավազ 1կգ` 3 դրամ (0.8%), ոսպ 1կգ` 5 դրամ (0.8%), թեյ «Ակբար» 100 գր` 2 դրամ (0.3%) ապրանքատեսակների համար:

Միջին գնանկում արձանագրվել է սոխ 1կգ` 25 դրամ (10%), վարունգ 1կգ` 50 դրամ (4.8%), կարագ տեղական 200 գր` 5 դրամ (0.5%), մածուն տեղական 450 գր` 1 դրամ (0.4%), սուրճ 100 գր` 1 դրամ (0.4%), ձեթ 1 լիտր` 3 դրամ (0.3%), պանիր «Չանախ» 1կգ` 6 դրամ (0.3%) ապրանքատեսակների համար:

Գնային փոփոխություններ արձանագրած ապրանքային շուկաներում գերիշխող դիրք ունեցող տնտեսավարող սուբյեկտներ առկա են «Ձեթ», «Հավի ձու» և կաթնամթերքի շրջանառության ոլորտի ապրանքային շուկաներում, որոնց գնային քաղաքականության հիմնավորվածությունը պարզելու նպատակով իրականացվում են համապատասխան ուսումնասիրություններ»,- հայտնել են հանձնաժողովից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]