Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Լավրովը հանդիպում Է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Մորատինոսի հետ

Լավրովը հանդիպում Է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Մորատինոսի հետ

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Քաղաքակրթությունների դաշինքի գործերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի բարձր ներկայացուցիչ Միգել Անխել Մորատինոսի հետ քննարկել Է Պետությունների ղեկավարների համաշխարհային խորհրդաժողովի անցկացումը, որը պլանավորված Է 2022 թվականի մայիսին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Բանակցությունների կենտրոնում եղել Է 2022 թվականի մայիսին Ռուսաստանում Միջխորհրդարանական միության գծով եւ ՄԱԿ-ի հովանու ներքո Պետությունների ղեկավարների, խորհրդարանականների եւ աշխարհի կրոնների առաջնորդների համաշխարհային խորհրդաժողովի անցկացման նախապատրաստումը՝ հանուն խաղաղության եւ մարդկության միջմշակութային եւ միջկրոնական երկխոսության շուրջ»,-ասվում Է ԱԳ նախարարության հայտարարության մեջ, որը հրապարակվել Է գերատեսչության կայքում:

Զրույցի ընթացքում կողմերը քննարկել են Դաշինքի ջանքերը միջքաղաքակրթական եւ միջկրոնական երկխոսության ամրապնդման բնագավառում, որը նպաստում Է քաղաքակրթական, Էթնիկական եւ դավանական հողի վրա հակամարտությունների կանխմանը: Լավրովն ընդգծել Է այն քայլերի նշանակությունը, որոնք Ռուսաստանի կողմից ձեռնարկվում են այդ ուղղությամբ: Քաղաքակրթությունների դաշինք միջազգային կազմակերպությունն ստեղծվել Է Իսպանիայի վարչապետ Խոսե Լուիս Ռոդրիգես Սապատերոյի նախաձեռնությամբ՝ 2004 թվականի սեպտեմբերի 21-ին ՄԱԿ-ի 59-րդ գլխավոր վեհաժողովի ժամանակ: Նախաձեռնության նպատակը ծայրահեղականության դեմ միջազգային գործողությունների ակտիվացումն Է՝ ազգամիջյան, միջմշակութային եւ միջկրոնական երկխոսության ու փոխգործակցության կարգավորման միջոցով: Դաշինքը հատուկ ուշադրություն Է դարձնում արեւմտյան եւ իսլամական աշխարհների միջեւ տարաձայնությունների նվազեցմանը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]