Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Մարիո Մանջուկիչը պաշտոնապես տեղափոխվեց «Միլան»

Մարիո Մանջուկիչը պաշտոնապես տեղափոխվեց «Միլան»

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Խորվաթիայի ֆուտբոլի ազգային թիմի և Մյունխենի «Բավարիա»-ի նախկին ֆուտբոլիստ Մարիո Մանջուկիչը պաշտոնապես տեղափոխվեց «Միլան»:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Մանջուկիչը Միլան քաղաքի համանուն թիմի հետ կնքել է կես տարվա պայմանագիր, որը ունի նաև մեկ տարով հետաձգելու կետ: Խորվաթ ֆուտբոլիստը «ռոսոներների» կազմում հանդես կգա 9 համարի ներքո: Նա իտալական ակումբին միացել է ազատ գործակալի կարգավիճակով:

Մանջուկիչն իր պրոֆեսինալ կարիերայի ընթացքում հանդես է եկել մի շարք ակումբներում` այդ թվում «Բավարիա»-ում, «Ատլետիկո»-ում, «Յուվենտուս»-ում: Խորվաթիայի ազգային թիմի կազմում դարձել է աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]