Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   9 Մայիս

Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման 21 734 դեպք են հայտնաբերել մեկ օրում

Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման 21 734 դեպք են հայտնաբերել մեկ օրում

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը մեկ օրում աճել Է 21 734-ով, ինչը դարձել Է նվազագույնը նոյեմբերի 18-ից ի վեր: Հունվարի 19-ին այդ մասին լրագրողներին հայտնել են Նոր վարակի դեմ պայքարի դաշնային օպերատիվ շտաբում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Հարաբերական արտահայտությամբ աճը կազմել Է 0,6 տոկոս: Ընդհանուր առմամբ համավարակի սկզբից ի վեր երկրում վարակվել Է 3 612 800 մարդ: Ներկայումս Ռուսաստանում բուժումն Է շարունակում 544 151 մարդ: Ռուսաստանում կորոնավիրուսի պատճառով մահացու վախճանների թիվը մեկ օրում աճել Է 586-ով՝մեկ օր առջվա 471-ի դիմաց:

Ընդամենը վարակից մահացել Է 66 623 հիվանդ: Հիվանդության պայմանական մահացությունը (վերջնականը կարելի կլինի որոշել սոսկ համաճարակն ավարտվելուց հետո) մնացել Է 1,84 տոկոսի մակարդակում, հետեւում Է շտաբի տվյալներից: Կորոնավիրուսից հետո ապաքինված ռուսաստանցիների թիվը մեկ օրում ավելացել Է 23 262-ով: Իսկ ընդամենն ապաքինվել Է 3 002 026 մարդ: Դուրս գրվածների բաժինը, շտաբի տվյալների համաձայն՝ մեծացել Է վարակվածների ընդհանուր թվի մինչեւ 83,1 տոկոսը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ