Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Պատվաստանյութը կորոնավիրուսի լիակատար ոչնչացում չի երաշխավորում

Պատվաստանյութը կորոնավիրուսի լիակատար ոչնչացում չի երաշխավորում

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բարձրարդյունավետ պատվաստանյութի առկայությունը մոլորակի վրա COVID-19-ի արմատապես վերացման երաշխիքներ չի տալիս, SARS-CoV-2 կորոնավիրուսը կարող Է շնչուղիների լուրջ վարակ դառնալ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է ՌԴ-ում Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ներկայացուցիչ Մելիտա Վույնովիչը:

«Նույնիսկ բարձրարդյունավետ պատվաստանյութի առկայությունը չի երաշխավորում, որ մենք կկարողանանք լիովին ոչնչացնել կամ արմատապես վերացնել վիրուսը: Պատվաստումների արդյունավետ գլոբալ ծրագրի համատեքստում հավանական սցենարն այն Է, որ ապագայում վիրուսը կդառնա սպառնալիքի ցածր մակարդակով համաճարակային վարակ»,-«Ռոսիյսկայա գազետա»-ում հրապարակման հարցազրույցում հայտարարել Է Վույնովիչը:

Նա ընդգծել Է, որ «մարդկության պոպուլյացիան առաջներում չի բախվել SARS-CoV-2-ի հետ եւ այդ պատճառով բոլորովին անպաշտպան վիճակում Է հայտնվել նոր սպառնալիքին դեմ հանդիման»:

«Իսպանական» գրիպի հետ համեմատությունն այսօր միանգամայն կոռեկտ Է, իսկ ահա ոչ տիպական թոքաբորբի կամ շնչուղիների մերձավորարեւելյան համախտանիշի հետ համեմատությունը միանգամայն կոռեկտ չԷ (H1N1-ը մնացել Է, իսկ մերձավորարեւելյան համախտանիշը գործնականում վերացել Է): Վիրուսն աստիճանաբար ադապտացիայի կենթարկվի եւ կդառնա «սովորական» սեզոնային շնչուղիների վարակ»,-նշել Է ԱՀԿ-ի ներկայացուցիչը:

Միեւնույն ժամանակ Վույնովիչը հիշեցրել Է, որ, «նախնական հետազոտությունների համաձայն, հիվանդների մեծամասնությունը վարակիչ Է ախտանշանների ի հայտ գալուց հետո 8-9 օրվա ընթացքում, թեեւ ինֆեկցիոն ժամանակաշրջանն ավելի երկար Է տեւում այն հիվանդների մոտ, որոնք ծանր են տանում հիվանդությունը»:

«Կարանտինի 14-օրյա ժամանակաշրջանի մասին ԱՀԿ-ի հանձնարարականը հիմնված Է ինկուբացիոն ժամանակաշրջանի մասին առկա տեղեկատվության վրա: Միջին ինկուբացիոն ժամանակաշրջանը կազմում Է 5-6 օր»,-հրատարակության հետ զրույցում ճշտել Է փորձագետը: Ավելի վաղ հաղորդվել Է, որ նախագահ Վլադիմիր Պուտինի հանձնարարությամբ հունվարի 18-ին Ռուսաստանում սկսվել Է COVID-19-ի դեմ զանգվածային պատվաստումը: Պատվաստումն անվճար Է ռուսաստանցիների համար եւ անցկացվում Է կամավորության սկզբունքով. ընթացակարգից առաջ մարդը պետք Է տեղեկացման համաձայնագիր ստորագրի: Պատվաստում են ստանում այն քաղաքացիները, որոնք չունեն բժշկական հակացուցումներ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]