Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

«Հատուկ լեռնափրկարար ծառայությունը» մասնավորեցնելու նախագիծը չի ենթարկվել փոփոխությունների

«Հատուկ լեռնափրկարար ծառայությունը» մասնավորեցնելու նախագիծը չի ենթարկվել 
փոփոխությունների

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու համար քննարկեց «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` օրինագծով առաջարկվում է մասնավորեցման ցանկում ընդգրկել «Հատուկ լեռնափրկարար ծառայություն» ՓԲԸ-ն:

Նախագծով առաջարկվում է «Հատուկ լեռնափրկարար ծառայություն» ՓԲԸ-ն ընդգրկել պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին ՀՀ օրենքի մաս կազմող մասնավորեցման առաջարկվող օբյեկտների ցանկում: 

Ընկերությունը մասնավորեցման ներկայացվող օբյեկտների ցանկում ընդգրկելու համար հիմք են հանդիսացել ԱԻՆ-ի առաջարկը և այն հանգամանքը, որ ընկերության մասնավորեցումը հնարավորություն կտա կատարել ներդրումներ, կառավարել ավելի արդյունավետ, ինչպես նաև մասնավորեցման արդյունքում կձևավորվի ծառայությունների մատուցման մրցակցության շուկա, ինչը կնպաստի մատչելի և որակյալ ծառայություն մատուցող ընկերությունների ստեղծմանը և բարձրորակ լեռնափրկարար ծառայության մատուցմանը:

ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը նշեց, որ առաջին ընթերցումից հետո նախագիծը փոփոխությունների չի ենթարկվել, առաջարկություններ նույնպես չեն եղել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]