Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ՕԽ-ում երկրպագուների մասնակցության հարցը վերջնականապես կոշորվի առաջիկա ամիսներին

ՕԽ-ում երկրպագուների մասնակցության հարցը վերջնականապես կոշորվի առաջիկա ամիսներին

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տոկիոյի ամառային Օլիմպիական խաղերի  երկրպագուների  ներկայության մասին որոշումը կկայացվի առաջիկա երկու ամիսների ընթացքում: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը: «Տոկիո -2020» կազմկոմիտեի նախագահ Յոշիրո Մորիի խոսքով, աշխարհում մտահոգիչ է կորոնավիրուսի նոր տեսակների տարածումը: Ճապոնիայի մայրաքաղաքում տարեսկզբին արտակարգ դրություն էր հայտարարվել  վարակվածների թվի աճը զսպելու համար: Ծագող արևի երկրի սպորտային իշխանությունները առայժմ սպասում են համավարակի իրավիճակի բարելավմանը: Եվ դրանից հետո միայն, փետրվար - մարտ ընկած ժամանակահատվածում դժվարին որոշում  պետք է կայացնել , թե ինչ ձևաչափով  է  անցկացվելու մարզահանդեսը: 

Օլիմպիական ավանի  ղեկավար Սաբուրո Կավաբուչին  կարծում է, որ առանց հանդիսատեսի մրցումների  անցկացումը նման կլինի ճաշ եփել առանց համեմունքի: 

Այնուամենայնիվ, երկրում  իրավիճակի վատթարացման պատճառով   ծրագրերը կարող են փոխվել, եթե միջազգային օլիմպիական կոմիտեն և Ճապոնիայի մարզական իշխանությունները նոր ելք չգտնեն: Խնդրի մասնակի լուծման տարբերակներից մեկը կարող է լինել մարզիկների և պատվիրակությունների անդամների պարտադիր պատվաստումը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]