Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Ավիահարված է հասցվել Իրաքի կենտրոնական շրջանին

Ավիահարված է հասցվել Իրաքի կենտրոնական շրջանին

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ջուրֆ Էն Նասր քաղաքի շրջանը, որը գտնվում Է Իրաքի Բաբիլի կենտրոնական նահանգի հյուսիսում, ենթարկվել Է ավիահարվածի: Հունվարի 19-ին այդ մասին հայտնել Է Լիբանանի Al Mayadeen հեռուստաալիքը՝ վկայակոչելով աղբյուրներ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Հեռուստաալիքի տվյալներով՝ հարվածի շրջանը գտնվում Է Իրաքի զինված ուժերի վերահսկողության ներքո: Հեռուստաալիքի աղբյուրները նաեւ նշել են, որ հունվարի 18-ի գիշերն ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի ինքնաթիռներ են նկատվել Էլ Քայիմ քաղաքի երկրնքում՝ Սիրիայի հետ սահմանի մերձակայքում:

Դրա հետ մեկտեղ Fox News հեռուստաալիքը, վկայակոչելով Պենտագոնի բարձրաստիճան աշխատակցի, հայտնել Է, որ ԱՄՆ-ի զինված ուժերն այդ գիշեր ավիահարվածներ չեն հասցրել Իրաքի կենտրոնական շրջաններին: Իր հերթին Al Arabiya հեռուստաալիքը տեղեկացրել Է, որ Ջուրֆ Էն Նասրի մերձակայքում երեք պայթյուն Է որոտացել իրանամետ «Քաթայիբ Հըզբոլլահ» խմբավորման դիրքերում: Հեռուստաալիքի աղբյուրների տվյալներով՝ Իրաքի բանակի զինծառայողները չեն տուժել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]