Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Չորս երկրաշարժ է տեղի ունեցել Յակուտիայի երկու շրջաններում

Չորս երկրաշարժ է տեղի ունեցել Յակուտիայի երկու շրջաններում

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լույս հունվարի 19-ի գիշերը չորս երկրաշարժ Է տեղի ունեցել Յակուտիայի Ալդանի եւ Ներյունգրինի շրջաններում, որոնցից ամենաուժեղը եղել Է 5 մագնիտուդ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում Է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի միասնական երկրաֆիզիկայի ծառայության Յակուտայի մասնաճյուղի կայքում:

Սեյսմոլոգների տվյալներով՝ 5 մագնիտուդով առաջին երկրաշարժը տեղի Է ունեցել Ալդանի շրջանում տեղական ժամանակով 03:44-ին (Երեւանի ժամանակով 22:44-ին):

Հաջորդ երկու ցնցումների մագնիտուդը եղել Է 3,5: Ներյունգրինի շրջաններում գրանցվել Է 3 մագնիտուդով երկրաշարժ: Իր հերթին Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության Յակուտիայի մամուլի ծառայությունը հաղորդում Է, որ Ալդանի շրջանում երկրակեղեւի տատանումը գրանցվել Է 15 կիլոմետր խորությամբ:

«Երկրաշարժի Էպիկենտրոնը գտնվել Է Ալդանի շրջանի Իլլիմախ ավանից 16 կիլոմետր դեպի հյուսիս-արեւելք: Բնակիչները տեղեկացված են, երկրաշարժը չի զգացվել»,-ասվում Է հաղորդագրության մեջ:

Ճշտվում Է, որ բնակելի տների եւ կենսապահովման օբյեկտների ամբողջականությունը չի խախտվել: Բնակչությունից բողոքներ չեն ստացվել, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]