1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Կստեղծվի Հակակոռուպցիոն կոմիտե. ԱԺ-ն նախագիծն ընդունեց առաջին ընթերցմամբ

Կստեղծվի Հակակոռուպցիոն կոմիտե. ԱԺ-ն նախագիծն ընդունեց առաջին ընթերցմամբ

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության կողմից ներկայացված օրենքի նախագիծ, որով առաջարկվում է ստեղծել նոր՝ hակակոռուպցիոն մարմին: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հակակոռուպցիոն կոմիտեի մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ նիստում քվեարկությամբ ստացավ 84 «կողմ», 16 «դեմ», 4 «ձեռնպահ» ձայներ:

Նախագծերի փաթեթով առաջարկվում է ստեղծել նոր քննչական մարմին՝ Հակակոռուպցիոն կոմիտե, որի հիմնական իրավասությունը լինելու է ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքով իր ենթակայությանը վերապահված ենթադրյալ կոռուպցիոն հանցագործությունների միջդատական քրեական վարույթի կազմակերպումն ու իրականացումը:

Կոմիտեի մասնագիտական կազմը համալրվելու է համապատասխան  մասնագիտական պատրաստություն անցած կադրերի ներգրավման եղանակով: Ընդ որում` կոռուպցիոն հանցագործությունների քննությամբ զբաղվող քննիչների հաստիքների և գործիքակազմի փոխանցումը չի կրելու մեխանիկական բնույթ: Հակակոռուպցիոն  կոմիտեի կազմում նշանակումները, այդ թվում՝ ղեկավար կազմի, կատարվելու են բաց մրցույթի արդյունքում: Կոմիտեի ծառայողների համար, ի տարբերություն այլ քննչական մարմինների ծառայողների, սահմանված են առավել խիստ պահանջեր և սահմանափակումներ, ըստ այդմ նախատեսված են գործունեության լրացուցիչ երաշխիքներ:

ՀՀ ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը դեմ էր, որ ստեղծվելիք Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավարին նշանակի վարչապետը՝ առաջարկելով այդ լիազորությունը վերապահել խորհրդարանին:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]