Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   2 Մարտ

Վճռաբեկ դատարանի պալատի նախագահի համար սահմանված պահանջները կփոխվեն. ԱԺ-ն ընդունեց օրինագիծը

Վճռաբեկ դատարանի պալատի նախագահի համար սահմանված պահանջները 
կփոխվեն. ԱԺ-ն ընդունեց օրինագիծը

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ օրինագիծը հեղինակել էին «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Վլադիմիր Վարդանյանը, Աննա Կարապետյանը, Հովհաննես Հովհաննիսյանը, Վիկտոր Ենգիբարյանը, Արփինե Դավոյանը, Քրիստինե Պողոսյանը և Վահագն Հովակիմյանը:

«Վճռաբեկ դատարանի պալատի նախագահի համար սահմանված ոչ պակաս, քան 3 տարվա տվյալ դատարանի դատավորի փորձառության սահմանափակումը կհանվի՝ հնարավորություն տալով տվյալ պալատի այլ դատավորներին, որոնք ունեն առնվազն երեք տարվա դատավորի փորձառություն եւ բավարարում են օրենքի 134-րդ հոդվածով սահմանված մյուս պահանջներին, առաջադրվել Վճռաբեկ դատարանի պալատի նախագահի պաշտոնում»,- նախագծի ներկայացման ընթացքում ասաց Վլադիմիր Վարդանյանը:

Օրենքի նախագիծն ստացավ 86 «կողմ», 1 «դեմ» և 2 «ձեռնպահ» ձայներ:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ