Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Բարձր տեխնոլոգիական զարգացումը Հայաստանի տնտեսական զարգացման հիմնական առաջնահերթություններից է. Հակոբ Արշակյան

Բարձր տեխնոլոգիական զարգացումը Հայաստանի տնտեսական զարգացման 
հիմնական առաջնահերթություններից է. Հակոբ Արշակյան

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը ներկայացրել է «Հայկական վիրտուալ կամուրջ» ծրագրի շրջանակներում 2020 թ. հաղթող ճանաչված հայկական ընկերությունների ցանկը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նախարարությունն այդ մասին գրառում է արել «Ֆեյսբուք»-ի իր էջում:

«Հայկական այս ընկերությունները. . Expper Technologies, Embry Tech, CoinStats, RetentionForce, @Hub Tech, URAAA,  payva, GeBe Cert, Easydmarc, eSwap, 3dzook , Earlyone, Chessify, ForgeFiction, Lucky Carrot:

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն, AGBU, Draper University համագործակցության արդյունքում ստեղծված «Հայկական վիրտուալ կամուրջ» ծրագրի շրջանակներում 2020 թ. հաղթողներն են։

Ներկայացված ընկերություններից յուրաքանչյուրը մեծ ներդրումներ ներգրավելու և շուկաներ նվաճելու հնարավորություն ունի' Հայաստանում և արտերկրում։

Հունվարի 28-ին ընկերությունները հնարավորություն կունենան իրենց ծրագրերը ներկայացնել միջազգային ձեռներեցներին, գործընկերներին ու ներդրողներին:

Բարձր տեխնոլոգիական զարգացումը Հայաստանի տնտեսական զարգացման, ինչպես նաև կառավարության հիմնական առաջնահերթություններից է։

Շուտով նախարարությունը կհայտարարի ձերներեցության նոր դրամաշնորհային ծրագրերի, վերապատրաստման և զարգացման նոր հնարավորություների մասին։

«Հայկական վիրտուալ կամուրջ» ծրագրի նպատակն է Հայաստանը կապել միջազգային տեխնոլոգիական կենտրոնների հետ` օգտագործելով հայկական գիտական մտքի ուժը՝ հենվելով Սփյուռքի հնարավորությունների ու ներուժի վրա»,- գրել է Արշակյանը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]