Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Բայդենը եւ Հարիսը հունվարի 19-ին ելույթ կունենան կորոնավիրուսի զոհերի հիշատակման արարողությանը

Բայդենը եւ Հարիսը հունվարի 19-ին ելույթ կունենան կորոնավիրուսի զոհերի հիշատակման արարողությանը

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի ընտրված նախագահ Ջոզեֆ Բայդենը եւ ապագա փոխնախագահ Քամալա Հարիսը հունվարի 19-ին կմասնակցեն կորոնավիրուսի պատճառով մահացած ամերիկացիների հիշատակի արարողությանը: Հունվարի 18-ին այդ մասին հայտնել Է The Washington Post թերթը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Միջոցառումը տեղի կունենա Վաշինգտոնում՝ երկրի 19-րդ նախագահ Աբրահամ Լինկոլնին նվրված հուշահամալիրի կողքին գտնվող լճի մոտ: Հուշարձանը գտնվում Է Վաշինգտոնի կենտրոնական ճեմուղիում, որն սկսվում Է Կապիտոլիումից: Իշխանությունները որուշում են ընդունել հասարակայնության համար փակել փողոցը՝ հունվարի 20-ին Բայդենի պաշտոնակալության ժամանակ անվտանգության նորմաների ապահովման համար:

ԱՄՆ-ում հայտնաբերվել Է կորոնավիրուսով վարակման ավելի քան 24 միլիոն դեպք, մահացել Է 398,9 հազարից ավելի մարդ: Երկիրը երկու ցուցանիշներով Էլ աշխարհում զբաղեցնում Է առաջին տեղը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]