Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ջերմուկ քաղաքից 10 կմ արևմուտք տեղի է ունեցել երկրաշարժ

Ջերմուկ քաղաքից 10 կմ արևմուտք տեղի է ունեցել երկրաշարժ

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունվարի 18-ին, տեղական ժամանակով ժամը 18:12-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 14:12-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 39.80⁰ և արևելյան երկայնության 45.55⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Հայաստան, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքից 10 կմ արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 1.9 մագնիտուդով երկրաշարժ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ:

Երկրաշարժը զգացվել է Վայոց ձորի մարզի Հերհեր և Կարմրաշեն գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]