Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Մեկ ամսում ոչ պարենային ապրանքների գներն աճել են 2.3%-ով, ծառայությունների սակագները՝ 0.3%-ով

Մեկ ամսում ոչ պարենային ապրանքների գներն աճել են 2.3%-ով, ծառայությունների 
սակագները՝ 0.3%-ով

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ոչ պարենային ապրանքների շուկայում 2020թ. դեկտեմբերին 2019թ. դեկտեմբերի համեմատ արձանագրվել է 3.4%, իսկ 2020թ. նոյեմբերի համեմատ՝ 2.3% գնաճ: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ ՀՀ վիճակագրական կոմիտեից։

Հանրապետությունում անցյալ տարվա դեկտեմբերին նոյեմբերի համեմատ գրանցվել է կենցաղային և այգեգործական գործիքների՝ 0.4%, բնակարանի նորոգման նյութերի, գորգերի և հատակի ծածկերի՝ 0.6%, տարբեր տեսակի կոշկեղենի՝ 0.8%, ապակե ամանեղենի, ճաշասպասքի և տնային կահ-կարասու՝ 1.0%, մաքրող, լվացող միջոցների` 1.2%, կահույքի՝ 1.6%, հագուստի` 1.7%, կենցաղային փոքր էլեկտրական սարքերի՝ 2.6%, դեղագործական ապրանքների, խոշոր կենցաղային սարքերի՝ 3.2%, վառելանյութերի և քսանյութերի՝ 3.5%, ոսկերչական զարդերի 7.5% գնաճ:

2020թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ հանրապետությունում բենզինի և դիզելային վառելիքի գներն աճել են, համապատասխանաբար, 4.1%-ով և 2.9%-ով: 

Մատուցված ծառայությունների ոլորտում 2020թ. դեկտեմբերին 2019թ. դեկտեմբերի համեմատ արձանագրվել է սակագների 1.6%, իսկ 2020թ. նոյեմբերի համեմատ 0.3% հավելաճ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]