Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   6 Մարտ

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Թուրքիան չի հրաժարվում սպառնալիքի լեզվով խոսելուց

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Թուրքիան չի հրաժարվում սպառնալիքի 
լեզվով խոսելուց

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստանին սահմանակից Կարս քաղաքում Թուրքիան ու Ադրբեջանը փետրվարի 1-12-ը նախատեսում են անցկացնել համատեղ զորավարժություններ։ Թուրքական լրատվամիջոցները գրում են, որ ձմեռային այս զորավարժություններն ամենամասշտաբայինն են լինելու վերջին տարիների կտրվածքով։ Դրանցում ներգրավված են լինելու տանկային եւ հրետանային ստորաբաժանումներ, դիպուկահարների խմբեր, հատուկ ջոկատայիններ եւ օդուժ։

Այն, որ զորավարժությունների թիրախը Հայաստանն է, հուշում է նախեւառաջ դրանց անցկացման վայրի ընտրությունը։ Բացահայտ ագրեսիայի ցուցադրումն անսպասելի չէր, հաշվի առնելով այն, որ Թուրքիան եւ Ադրբեջանը պատասխանատվության չեն ենթարկվել Արցախում պատերազմական գործողությունների ընթացքում գործած հանցագործությունների համար։ Ավելին, տարբեր երկրներ հետաքրքրություն են ցուցաբերում թուրքական զինատեսակների նկատմամբ եւ Թուրքիայի հետ համագործակցության մասով։

Թուրքիայում ֆինանսատնտական ճգնաժամի ֆոնին, ռազմական ուղղությամբ գրանցած հաջողությունները ստիպում են այդ երկրի իշխանությանը՝ իրացնելու ռազմական ներուժը։ Ներկայումս թուրքական տնտեսության այն մասը, որը սպասարկում է ռազմական ոլորտը, դեռեւս բավականին մրցունակ է, եւ առավելագույն չափով փորձ է արվում օգտագործել այն։ Այսինքն՝ կարող ենք փաստել, որ Թուրքիան իրացնում է իր ռազմական ներուժը՝ լուծելով նաեւ տնտեսական եւ աշխարհաքաղաքական խնդիրները։ Ակամա հայտնվելով թուրքական նվաճողական քաղաքականության կիզակետում, Հայաստանին այլ բան չի մնում, քան բնական դաշնակիցների հետ քայլեր ձեռնարկել Թուրքիայի ագրեսիան սանձելու համար»:

                                    Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

 

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ