1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

«Հայաստանի Հանրապետություն»օրաթերթ.Բաշխման էլեկտրական ցանցերում տեխնոլոգիական կորուստները կնվազեն  

«Հայաստանի Հանրապետություն»օրաթերթ.Բաշխման էլեկտրական ցանցերում 
տեխնոլոգիական կորուստները կնվազեն

 

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: ««Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ը մասնավորեցումից հետո իրականացնում է իր առաջին ծավալուն՝ շուրջ 750 մլն ԱՄՆ դոլարի ներդրումային ծրագիրը, որը ամբողջությամբ կավարտվի 2028 թվականին։ Այս բառացի մեջբերումը ՀՀ էներգետիկայի բնագավառի զարգացման ռազմավարական ծրագրից է (մինչեւ 2040 թ․)։ Ըստ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության, ներկայումս 7 տարի ժամկետով՝ մինչեւ 2026 թ․, բաշխման էլեկտրական ցանցերը կառավարող «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին է վերապահված նաեւ էլեկտրաէներգիայի երաշխավորված մատակարարի դերը։

Ներդրումային ծրագրի մանրամասների մասին պետական աղբյուրից՝ ՏԿԵՆ-ից զատ «ՀՀ»-ն որոշ պարզաբանումներ ստացավ նաեւ ««Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ից։ Մենք ցանկացանք նախ տեղեկանալ, թե ոչ թե շուրջ, այլ՝ հստակ՝ ներդումային ի՞նչ գումարի մասին է խոսքը։  Ընկերության հասարակայնության եւ կորպորատիվ կապերի դեպարտամենտի ղեկավար Նատալյա Սարջանյանը ասաց, թե խոսքը 726 մլն դոլարի մասին է։ Մեր մյուս հստակեցումը վերաբերում էր հետեւյալին․ եթե այս պահին ծրագիրն արվում է, երբվանի՞ց է սկսվել եւ ցայսօր ինչ է արվել։

Ըստ լրատվության այս աղբյուրի՝ ներդրումային ծրագիրը 2016-ից է սկսվել, ներառում է 2016-2027 թթ․ ժամանակահատվածը։ Ներդրումային ծրագրի 30 տոկոսն արդեն իրականացվել է․․․»։

                               Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]