1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Կայացավ սեմինար-հանդիպում ՀՖՖ ակումբների արտոնագրման և ֆինանսական պատասխանատուների հետ

Կայացավ սեմինար-հանդիպում ՀՖՖ ակումբների արտոնագրման և ֆինանսական պատասխանատուների հետ

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՖՖ գրասենյակում, կայացավ ՀՖՖ Արտոնագրման բաժնի կողմից կազմակերպված սեմինար-հանդիպում՝ «Ազգային» և «ՈՒԵՖԱ»-ի արտոնագրի թեկնածու ակումբների արտոնագրման և ֆինանսական պատասխանատուների մասնակցությամբ: Սեմինարը վարում էր ՀՖՖ Արտոնագրման բաժնի պետ Վահան Բերակչյանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: 2020թ. դեկտեմբերի 25-ին հրապարակվեց ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի ամենամյա ծրագրային հայտարարությունը, որն ազդարարում է արտոնագրային մրցաշրջանի սկիզբը: Այն «Ազգային» արտոնագրերը, որոնք կտրվեն ակումբներին մրցաշրջանի ընթացքում, հիմք են հանդիսանալու և մարզական որակավորում ձեռք բերելու պարագայում իրավունք են ընձեռելու նրանց մասնակցել VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի 2021/2022 թթ. առաջնությանը և ՈՒԵՖԱ-ի ակումբային պաշտոնական մրցաշարերին նույն մրցաշրջանի ընթացքում: 2021/2022 թթ. Արտոնագրային մրցաշրջանին մասնակցության հայտ են ներկայացրել 12 ակումբներ, այդ թվում՝ Հայաստանի Առաջին խմբի առաջնությունում հանդես եկող «Վեստ Արմենիա», «Սևան» և «Նորավանք»  ֆուտբոլային ակումբները: Սեմինար-հանդիպման ընթացքում ակումբների ներկայացուցիչները ծանոթացան բոլոր այն փոփոխություններին, որոնք տեղի են ունեցել նախորդ մրցաշրջանի համեմատ՝ կապված արտոնագրման չափանիշների հետ: Հանդիպման ժամանակ ակումբների ներկայացուցիչները հնարավորություն ունեցան ծանոթանալու այն պահանջներին, որոնք պետք է բավարարեն՝ մինչև մարտ ամիս ներկայացնելով համապատասխան ոչ ֆինանսական փաստաթղթային փաթեթները: Այդ փաթեթների հիման վրա՝  ս.թ. մարտի 26-ին, ՀՖՖ Ակումբների արտոնագրման կոմիտեն կքննարկի թեկնածու ակումբներին «Ազգային» արտոնագրեր շնորհելու հարցը: «ՈՒԵՖԱ»-ի արտոնագրերի վերաբերյալ ՀՖՖ Ակումբների արտոնագրման կոմիտեի նիստը տեղի կունենա ս.թ. ապրիլի 28-ին:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]