Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Բանակում կադրային նոր նշանակումները լինելու են շարունակական. Անդրանիկ Քոչարյան

Բանակում կադրային նոր նշանակումները լինելու են շարունակական. Անդրանիկ 
Քոչարյան

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Զինված ուժերում կառուցվածքային փոփոխություններն ու վերջին շրջանի կադրային նոր նշանակումները լինելու են շարունակական: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային ժողովի Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

«Բանակում արդեն մտնում ենք որոշակի փոփոխությունների փուլ: Թե՛ կառուցվածքային, թե՛ կադրային նոր նշանակումներ են լինում, դրանք լինելու են շարունակական»,- ասաց Քոչարյանը:

Հունվարի 11-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Պաշտպանության նախարարի տեղակալ է նշանակվել նախկին ոստիկանապետ Արման Սարգսյանը, հունվարի 15-ին նախարարի տեղակալի այլ թափուր տեղում նշանակվել է Սուրեն Սահակյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]