Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Բրազիլիայում հավանություն են տվել COVID-19-ի դեմ բրիտանական եւ չինական պատվաստանյութերին

Բրազիլիայում հավանություն են տվել COVID-19-ի դեմ բրիտանական եւ չինական պատվաստանյութերին

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրազիլիայի Anvisa սանիտարական հսկողության ազգային գործակալությունը հունվարի 17-ին հավանություն Է տվել COVID-19-ի դեմ առաջին երկու պատվաստանյութերին՝ AstraZeneca-ի եւ Օքսֆորդի համալսարանի կողմից մշակված պատրաստուկին եւ SinoVac չինական ընկերության կողմից մշակված CoronaVac պատրաստուկին:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդում են արեւմտյան ԶԼՄ-ները: ԶԼՄ-ները հիշեցնում են, որ ավելի վաղ չինական մշակումը ցուցաբերել Է 50 տոկոս արդյունավետություն:

Իր հերթին AstraZeneca-ի պատրաստուկը ցուցաբերել Է 62 տոկոս արդյունավետություն՝ երկու չափաբաժին ստանալուց հետո եւ 90 տոկոս՝ այն մասնակիցների մոտ, ում սկզբում ներարկել են կես չափաբաժին, իսկ հետո՝ լրիվ:

Նաեւ, նշում են ԶԼՄ-ները, ավելի վաղ CoronaVac պատվաստանյութը, որն արտադրում Է Sinovac Biotech-ը՝ Սան-Պաուլուի Բուտանտան քաղաքի ինստիտուտի հետ համագործակցությամբ, հայտնվել Է Բրազիլիայի նախագահ Ժայիր Բոլսոնարուի քննադատության կրակի տակ: Նրա կարծիքով, խոսքը Սան-Պաուլուի նահանգապետ Ժոաու Դորիայի հետ քաղաքական պայքարի մասին Է. նրան Բոլսոնարուն համարում Է իր մրցակիցը հաջորդ նախագահական ընտրություններում:

Բայց արդյունքում Բրազիլիայի առողջապահության նախարարությունը հունվարին հայտարարել Է, որ Բուտանտանի ինստիտուտի հետ համաձայնագիր Է ստորագրել CoronaVac-ի պատվաստանյութի 100 մլն չափաբաժին մատակարարելու շուրջ:

Նաեւ Բրազիլիան հույս ունի առաջիկայում AstraZeneca-ի 2 մլն չափաբաժին ստանալ Հնդկաստանից, որտեղ պատվաստանյութն արտադրում Է Բուժաշիճուկի ինստիտուտը: Worldometers վիճակագրական կայքի տվյալներով՝ Բրազիլիայում հայտնաբերվել Է COVID-19-ի 8,4 մլն դեպք, մահացել Է 209,5 հազարից ավելի վարակված: Ապաքինվել Է ավելի քան 7,3 մլն մարդ: Բրազիլիան աշխարհում երրորդ տեղն Է զբաղեցնում հիվանդույթըան դեպքերի թվաքանակով եւ երկրորդ տեղը դրանից մահացության ցուցանիշով, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]