1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Քուվեյթի Էմիրն ընդունեց կառավարության հրաժարականը. Al Arabiya

Քուվեյթի Էմիրն ընդունեց կառավարության հրաժարականը. Al Arabiya

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քուվեյթի Էմիր Նավաֆ ալ Ահմեդ ալ Ջաբեր աս Սաբահը հունվարի 18-ին ընդունել Է երկրի կառավարության հրաժարականը՝ շեյխ Սաբահ Հալիդ ալ Համադ աս Սաբահի գլխավորությամբ: Այդ մասին հայտնել Է Al Arabiya հեռուստաալիքը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ինչպես նշել Է հեռուստաալիքը, Էմիրը նախարարների կաբինետին հանձնարարել Է շարունակել կատարել իր լիազորությունները մինչեւ կառավարության նոր կազմի աշխատանքի սկիզբը դրա ձեւավորումից հետո:

Քուվեյթի վարչապետ Սաբահ Հալիդ ալ Համադ աս Սաբահը հունվարի 13-ին երկրի Էմիրին պաշտոնաթողության խնդրագիր Է տվել:

Ավեի վաղ հունվարի 12-ին նախարարների կաբինետի ղեկավարին պաշտոնաթողության խնդրագիր են ներկայցրել Քուվեյթի կառավարության նախարարները:

Կաբինետը կազմավորվել Էր 2020 թվականի դեկտեմբերի 14-ին խորհրդարանական ընտրություններից հետո: Անցյալ տարիներին Քուվեյթի կառավարությունը մեկ անգամ չԷ, որ հրաժարական Է տվել սուր ճգնաժամի պայմաններում: Ինչպես եւ նախկինում, հենց ընտրվող խորհրդարանի եւ Էմիրի կողմից նշանակվող կառավարության, այսինքն՝ այսպես կոչված երիտասարդ եւ հին Էլիտայի միջեւ լուրջ տարաձայնությունն Է համարվում կառավարության հրաժարականի հիմնական պատճառը:

Դեկտեմբերին Քուվեյթում կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքներով 50-տեղանոց Ազգային ժողովը 60 տոկոսով նորացել Է:

Արդեն հունվարին խորհրդարանի պահանջին համապատասխան, որը պաշտպանել Է 30 պատգամավոր, որոշում Է ընդունվել վարչապետին Ազգային ժողով կանչելու մասին, խորհրդարանականները նրան մեղադրում են նախարարական աշտոններին ոչ որակյալ եւ մասամբ սադրիչ անձանց ընտրելու մեջ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]