Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Շիրակում 2 հրշեջ-փրկարարական ջոկատի մասնաշենք է կառուցվում

Շիրակում 2 հրշեջ-փրկարարական ջոկատի մասնաշենք է կառուցվում

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տարվա կեսին Գյումրիի թիվ 2 և Ախուրյանի թիվ 53 հրշեջ-փրկարարական ջոկատների շենքերն ամբողջությամբ պատրաստ կլինեն: Շինարարությունն իրականացվում է ԱՄՆ կառավարության ֆինանսավորմամբ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը ծանոթացել է իրականացվող շինարարության ընթացքին՝ նոր աշխատանքային տարվա օրակարգում շարունակելով պահել մարզային փրկարարական ջոկատների խնդիրները:

Նախարարի վերջին այցերը եղել են Շիրակի, Արագածոտնի, Գեղարքունիքի, Կոտայքի մարզային փրկարարական վարչություններ։ Անդրանիկ Փիլոյանը շրջել է ջոկատներում, Ճգնաժամային կառավարման մարզային կենտրոններում։ Նախարարը ներկա է գտնվել մարտական հաշվարկների կանչի վայր մեկնելու գործընթացին։ Նրան զեկուցվել են առկա խնդիրները. հիմնականում տեխնիկայի համալրման վերաբերյալ հարցեր են բարձրացվել: Նախարարը վստահեցրել է, որ կարճ ժամանակում խնդիրներին լուծումներ կտրվեն: Անդրանիկ Փիլոյանը կարևորել է փրկարարների ֆիզիկական պատրաստվածության մակարդակի բարձրացումը։ Նրա հանձնարարությամբ հաճախակի մարզական ստուգարքներ կանցկացվեն։

Նախարարն ընդգծել է՝ պահանջում է, որպեսզի բոլորը պարտականությունները բարեխղճորեն և ազնվորեն կատարեն՝ նպաստելով համակարգի զարգացմանը։ 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]