Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Տեղահանված արցախցիների կենսաթոշակները կվճարվեն Հայաստանի Հանրապետությունում

Տեղահանված արցախցիների կենսաթոշակները կվճարվեն Հայաստանի 
Հանրապետությունում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի տարհանված շրջանների (բնակավայրերի) բնակիչների 2021 թվականի հունվար ամսվա կենսաթոշակները կվճարվեն և՛ Հայաստանի Հանրապետությունում, և՛ Արցախում՝  «Հայփոստ»-ի և «Արցախփոստ»-ի մասնաճյուղերում։

Այս մասին «Արմենպրես»-ին  տեղեկացրին  Արցախի աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարարությունից:

«Արցախի վերահսկողության տակ գտնվող շրջանների (բնակավայրերի) հունվար ամսվա կենսաթոշակները կվճարվեն թե «Արցախփոստի» կողմից՝ թղթային ցուցակներով, թե ՀՀ-ում՝ «Հայփոստի» մասնաճյուղերում (ՀՀ-ում գտնվող անձանց վճարումները կատարելու համար)։

Ստեփանակերտի բնակիչների կենսաթոշակները կվճարվեն միայն «Արցախփոստի» կողմից (թղթային ցուցակներով)՝ կենսաթոշակի գումարները կենսաթոշակառուի բնակության վայրում (հասցեում) վճարելու միջոցով»,-տեղեկացնում են նախարարությունից։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]