Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Խորհրդարանը քննարկեց ծախսերի հայտարարագրման ինստիտուտ ներդնելու նախագիծը

Խորհրդարանը քննարկեց ծախսերի հայտարարագրման ինստիտուտ ներդնելու 
նախագիծը

ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկեց կառավարության կողմից ներկայացված օրենքի նախագիծ, որով ներդրվում է նոր՝ ծախսերի հայտարարագրման ինստիտուտ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:

Նախագծերով մասնավորապես առաջարկվում է հայտարարատուի ֆինանսական շարժի վերաբերյալ ամբողջական պատկերացում կազմելու նպատակով ներդնել նոր՝ ծախսերի հայտարարագրման ինստիտուտը: Օրենքով սպառիչ թվարկված ծախսերի դեպքում, եթե դրանց միանվագ արժեքը գերազանցում է 2 մլն ՀՀ դրամը, ապա այդպիսի ծախսերը ենթակա են հայտարարագրման կամ, եթե նույն տեսակի ծախսի մասով հանրագումարը գերազանցում է 3 մլն ՀՀ դրամը:  Նախագծով առաջարկվում է նաև հայտարարագրման ենթակա գույք սահմանել  հայտարարատուի կողմից փաստացի տիրապետվող գույքը:

Առաջին ընթերցմամբ ընդունումից հետո նախագծում կատարվել են մի շարք փոփոխություններ: «Հստակեցվել են հայտարարատուի կողմից գույքի իրական շահառու հանդիսանալու վերաբերյալ դրույթները: Մասնավորապես, սահմանվել է, որ հայտարարագրման ենթակա է նաև այն գույքը, որը սեփականության իրավունքով պատկանում է երրորդ անձին, բայց ձեռք է բերվել հայտարարատուի անունից, օգտին կամ հաշվին կամ այդ գույքից փաստացի օգուտ է ստանում կամ այդ գույքը տնօրինում է հայտարարատուն»,- ասաց նախարարը:

Լրամշակվել է գույքի հայտարարագրման ենթակա տվյալների շրջանակը՝ սահմանելով, որ ՀՀ տարածքից դուրս առկա բանկային հաշիվների և ավանդի դեպքում նշվում է նաև հաստատության անունը և գտնվելու վայրը: Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի առաջարկով լրացվել են տարեկան հայտարարագրում ներկայացվելիք փոխառության վերաբերյալ տվյալները՝ սահմանելով, որ տարվա ընթացքում հանձնված կամ վերադարձված փոխառությունը ևս ենթակա է հայտարարգրման, եթե տարվա ընթացքում նույն անձին հանձնված կամ վերադարձված փոխառության հանրագումարը գերազանցվում է 1 մլն դրամը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]