Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ռուսաստանը շուրջ 300 զինվորական Է ուղարկել Սիրիա համատեղ դիրքերն ուժեղացնելու համար

Ռուսաստանը շուրջ 300 զինվորական Է ուղարկել Սիրիա համատեղ դիրքերն ուժեղացնելու համար

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի Հասեքե նահանգ Է ուղարկվել ռուսաստանյան ռազմական ոստիկանության լրացուցիչ ստորաբաժանումներ՝ կառավարական զորքերի հետ համատեղ հսկողության դիրքերն ուժեղացնելու համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է մայոր Դմիտրի Սունցովը՝ ռուս-սիրիական համատեղ հսկողության դիրքի ավագը: Ընդամենը դրանցում կտեղավորեն շուրջ 300 զինծառայողների, պարզաբանել Է նա:

«Մեր ստորաբաժանում Է ժամանել Էլ Հասեքե նահանգի համատեղ հսկողության դիրքերից մեկը: Հիմնական խնդիրը տարածաշրջանում հակամարտության ապաԷսկալացմանը նպաստելն Է: Մեր զինծառայողները հսկողություն են իրականացնում հրադադարի ռեժիմը պահպանելու նպատակով, ինչպես նաեւ ամեն տեսակի օգնություն են ցուցաբերում տեղի բնակչությանը»,-հայտարարել Է Սունցովը:

Տարածաշրջանի իրադրության կայունացման շուրջ Մոսկվայի եւ Անկարայի միջեւ պայմանավորվածությունների համաձայն, ռազմական ոստիկանության ստորաբաժանումները տեղաբաշխում են Սիրիայի հյուսիս-արեւելքում գտնվող Հասեքե նահանգի՝ Թուրքիայի հետ սահմանամերձ հսկողության դիրքերում: Այսպես, դեկտեմբերի վերջին ռուսաստանցի զինծառայողները ժամանել են Այն-Իսսա քաղաքի դիրք, որտեղ սիրիական զորքերը քանիցս ենթարկվել են անօրինական զինված կազմավորումների գնդակոծությունների եւ նույնիսկ հարձակումների: Սակայն երբ դիրքը դարձել Է համատեղ, նրանց ակտիվությունը նվազել Է: Հսկողության դիրքերի ուժեղացման առաջին ստորաբաժանումն արդեն ժամանել Է Հասեքե, առաջիկայում դրան կմիանան եւս մի քանիսը: Սրանք առավել պատրաստված զինծառայողներն են, որոնք Սիրիայում տարբեր խնդիրներ կատարելու փորձ ունեն: Նրանց կտեղավորեն Այն-Իսսա, Թել-Թամեր, Ամուդա քաղաքների եւ այլ բնակավայրերի հսկողության դիրքերում: Ռազմափոխադրական ինքնաթիռը նաեւ շրջան Է հասցրել լրացուցիչ ստորաբաժանում, կապի միջոցներ ու նավիգացիա եւ այլ անհրաժեշտ սարքավորում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am