Երևանում՝ 11:07,   17 Ապրիլ 2024

ԱԺ-ն քննարկեց ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների կատարումը փոխանցելու մասին ԱՊՀ կոնվենցիան

ԱԺ-ն քննարկեց ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների կատարումը 
փոխանցելու մասին ԱՊՀ կոնվենցիան

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը ՀՀ ազգային ժողովի քննարկմանը ներկայացրեց «Ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների կատարումը փոխանցելու մասին» Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների կոնվենցիան վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախագիծն ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ արդարադատության փոխնախարար Քրիստինե Գրիգորյանը:

Կոնվենցիան ստորագրվել է 2019-ի հոկտեմբերի 11-ին ՀՀ-ի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի և Ուզբեկստանի միջև: Կոնվենցիայի նպատակը ԱՊՀ մասնակից պետությունների ինքնիշխանությունը հարգելու և ներքին գործերին չմիջամտելու  սկզբունքերի հիման վրա միջազգային համագործակցության ապահովումն է:

«Կոնվենցիան կարգավորում է ԱՊՀ մասնակից պետությունների հարաբերությունները՝ կապված պատժի նշանակման պետության դատարանի կողմից պատժի կատարման պետության քաղաքացու նկատմամբ նշանակված՝ ազատազրկման հետ չկապված պատիժների եւ (կամ) քրեաիրավական բնույթի միջոցների կիրառման հետ: Կոնվենցիայի դրույթները կիրառվում են օրինական ուժի մեջ մտած այն դատական վճիռների նկատմամբ, որոնց հիման վրա նշանակվել են ազատազրկման հետ չկապված պատիժներ եւ կիրառվել են քրեաիրավական բնույթի միջոցներ»,- ասաց Գրիգորյանը:

Կոնվենցիան չի կիրառվում բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ նշանակելու դատարանի որոշումների նկատմամբ:

Կոնվենցիայով սահմանվում են պատժի կատարման փոխանցման մասին միջնորդությամբ դիմելու պայմանավորվող կողմերի իրավունքները, հարցումներ ուղարկելու եւ պատասխաններ ստանալու կարգն ու պայմանները, հարցման կատարումը մերժելու հիմքերը, պատժի կատարումը փոխանցելու կարգը, պատժի կատարումը փոխանցելու հետեւանքներ սահմանող դրույթները՝ պատժի նշանակման եւ պատժի կատարման պետությունների համար, ինչպես նաեւ դատական վճռի վերանայման, ներման եւ համաներման հետ կապված իրավահարաբերությունները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]