Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

2020 թվականին Չինաստանի ՀՆԱ-ի աճը գերազանցել Է սպասումները

2020 թվականին Չինաստանի ՀՆԱ-ի աճը գերազանցել Է սպասումները

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2020 թվականին Չինաստանի տնտեսությունն ավելացել Է 2,3 տոկոսով՝ կարողանալով վերականգնվել կտրուկ անկումից հետո, որը գրանցվել Էր անցյալ տարվա առաջին եռամսյակում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Տնտեսական աճի տեմպերը նվազագույնն են եղել ավելի քան չորս տասնամյակ: Այնուամենայնիվ, Չինաստանը, հավանաբար, միակն Է համաշխարհային խոշոր տնտեսություններից, որոնք 2020 թվականին աճ են ցուցաբերել COVID-19-ի համավարակի ֆոնին: Համաշխարհային բանկի կանխատեսման համաձայն, ԱՄՆ-ի ՀՆԱ-ն անցյալ շաբաթ կրճատվել Է 3,6 տոկոսով, եվրոգոտունը՝ 7,4 տոկոսով, գլոբալ ՀՆԱ-ն՝ 4,3 տոկոսով:

Չինաստանի ՀՆԱ-ի աճը 2020 թվականի չորրորդ եռամսյակում կտրուկ ավելացել Է 6,5 տոկոսով, վկայում են ՉԺՀ-ի պետական վիճակագրական վարչության (ՊՎՎ) տվյալները: Այսպիսով, աճի տեմպերը տարվա վերջին վերադարձել Է նախաճգնաժամային մակարդակին: Անցյալ տարվա առաջին եռամսյակում ՉԺՀ-ի ՀՆԱ-ն ընկել Է ռեկորդային 6,8 տոկոսով, երկրորդում եւ երրորդում համապատասխանաբար ավելացել Է 3,2 եւ 4,9 տոկոսով: Փորձագետները, որոնք մասնակցել են The Wall Street Journal-ի անցկացրած հարցմանը, հոկտեմբեր-դեկտեմբերին չինական ՀՆԱ-ի աճ են կանխատեսել միջին հաշվով 6 տոկոսով, ամբողջ տարվա արդյունքներով՝ 2,2 տոկոսով, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]