Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ԱՄՆ-ում սպասում են, որ մինչեւ փետրվարի կեսերը COVID-19-ից մահացածների թիվը կհասնի կես միլիոնի

ԱՄՆ-ում սպասում են, որ մինչեւ փետրվարի կեսերը COVID-19-ից մահացածների թիվը կհասնի կես միլիոնի

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ում մինչեւ փետրվարի կեսերը COVID-19-ից մահացածների թիվը կհասնի 500 հազարի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Ռոշել Վալենսկին, որը նշանակվել Է ԱՄՆ-ի հիվանդությունների կանխարգելման եւ հսկողության կենտրոնի (CDC) տնօրեն:

«Մինչեւ փետրվարի կեսերը մենք մինչեւ կես միլիոն մահ ենք սպասում»,-Վալենսկու խոսքը մեջբերում են ամերիկյան ԶԼՄ-ները: Նրա խոսքով՝ ինքը համաձայն Է CDC-ի պաշտոնաթող տնօրեն Ռոբերտ Ռեդֆիլդի հետ այն հարցում, որ COVID-19-ի հետ կապված իրադրությունը վատթարանալու Է:

Նա նշել Է, որ ԱՄՆ-ում կորոնովիրուսից մահվան դեպքերի օրական թիվը հասել Է գրեթե 4 հազարի, իսկ մահերի ընդհանուր թիվը համավարակի ժամանակաշրջանում հասել Է գրեթե 400 հազարի: Վալենսկին հավելել Է, որ ԱՄՆ-ը դեռ չի տեսել «այն բանի հետեւանքները, թե ինչ Է տեղի ունեցել տոնական ուղեւորությունների պատճառով», որոնք, նրա կարծիքով, հանգեցնելու են «հոսպիտալացումների եւ մահերի բարձր մակարդակի»: «Կարծում եմ, որ մենք առջեւում մի քանի «մռայլ» շաբաթ ունենք»,-հավելել Է նա: ԱՄՆ-ում գրանցվել Է COVID-19-ով վարակման 23 մլն 911 հազար 313 դեպք, մահացել Է 397 հազար 401 մարդ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:-0-/56/ ԱՄՆ, փետրվարի կեսեր, COVID-19, մահացածներ, թվի աճ, կես միլիոն, տոնական ուղեւորություններ


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]