1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

ԱՀԿ-ում պատմել են, թե COVID-19-ով հիվանդացածները որքան երկար ժամանակ են վարակիչ մնում

ԱՀԿ-ում պատմել են, թե COVID-19-ով հիվանդացածները որքան երկար ժամանակ են 
վարակիչ մնում

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կորոնավիուսով ախտահարվածների մեծ մասը կարող Է վարակիչ մնալ հիվանդության ախտանիշերի հայտնվելուց հետո ութից տասն օրվա ընթացքում: Այդ մասին հայտնել Է Ռուսաստանում Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ներկայացուցիչ Մելիտա Վույնովիչը «Ռոսիյսկայա գազետա»-ում հրապարակված հարցազրույցում, որի մի հատվածը հրապարակվել Է հունվարի 18-ին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Վարակիչ լինելու համար պետք Է տարածել կենդանի վիրուս: Նախնական հետազոտությունների համաձայն՝ հիվանդների մեծ մասը վարակիչ Է ախտանիշների հայտնվելուց հետո սոսկ ութ-ինն օրվա ընթացքում, թեեւ այդ վարակիչ շրջանը կարող Է ավելի երկարատեւ լինել այն ախտահարվածների մոտ, ովքեր ծանր հիվանդ են»,- նշել Է Վույնովիչը հրատարակությանը: ԱՀԿ-ն 14-օրյա կարանտին Է հանձնարարում բոլորի համար, ովքեր շփում են ունեցել հիվանդացած մարդկանց հետ, այդ դիրքրոշումը հիմնված Է ինկուբացիոն շրջանի տեւողության վրա:

Ինչպես հարց ու պատասխանի սեանսի ընթացքում, որը հեռարձակվել Է Twitter-ում՝ ԱՀԿ-ի Էջում, հայտնել Է կազմակերպության փորձագետ Մարիա վան Կերկհովեն, վարակվածների մեծ մասի մոտ ախտանիշները զարգանում են ախտահարումից հետո հինգ-վեց օր անց: Կազմակերպության տվյալներով՝ աշխարհում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը գերազանցել Է 93,19 միլիոնը՝ վերջին օրն ավելանալով ավելի քան 683 հազարով, մահացածների թիվն աճել Է գրեթե 12,9 հազարով՝ գերազանացելով 2,01 միլիոնը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]