Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Անհետ կորել Է Թուրքիայի ափերի մոտ ջրասույզ եղած նավի կապիտանը

Անհետ կորել Է Թուրքիայի ափերի մոտ ջրասույզ եղած նավի կապիտանը

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեւ ծովում, Թուրքիայի ափերի մոտ, խորտակված Arvin չորաբեռնատար նավի կապիտան ռուսաստանցի Վիտալի Գոլենկոն անհետ կորել Է: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հաղորդել Է իրադրությանը ծանոթ մի աղբյուր, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Հունվարի 17-ին Թուրքիայի Բարթին նահանգի նահանգապետ Սինան Գյուները հայտնել Է, որ Arvin նավը սրասույզ Է եղել Թուրքիայի ափերի մոտ, Ինկումուի շրջանում: Նավի վրա եղել Է 12 քաղաքացի՝ երկու ռուսաստանցի եւ Ուկրաինայի 10 քաղաքացի: Թուրքիայի առափնյա պահպանության տվյալներով, վեց նավաստի փրկվել Է, երեքը՝ զոհվել, եւս երեքի որոնումը շարունակվում Է: Վեց փրկվածների թվում Է նավի ավագ տեխնիկ ռուսաստանցի Նիկոլայ Կրինովը, ՌԻԱ Նովոստիին հաղորդել են Թուրքիայում ՌԴ դասպանությունում: Նավի կապիտան Նիկոլայ Գոլենկոն, որն ապրում Է Ռոստովում, առայժմ անհետ կորածների թվում Է»,-ասել Է գործակալության զրուցակիցը: Կրինովի խոսքով՝ Սեւ ծովում ողբերգությունը տեղի Է ունեցել անբարենպաստ եղանակի պատճառով, ավելի վաղ հաղորդել են ՌԴ դեսպանությունում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]