Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Աննա Գրիգորյանը չի սատարում այս պահին գործող որևէ քաղաքական ուժի, քաղաքական շարժման

Աննա Գրիգորյանը չի սատարում այս պահին գործող որևէ քաղաքական ուժի, 
քաղաքական շարժման
ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի նոր պատգամավոր Աննա Գրիգորյանը, որը պատգամավորի լիազորությունները ստանձնելուն պես դուրս է եկել «Իմ քայլը» խմբակցությունից, ցանկանում է երկրում տեսնել միջանկյալ՝ տեխնոկրատների կառավարություն, սակայն այս պահին չի տեսնում այնպիսի մարդկանց, որոնք կարող են այդ կառավարությունը ձևավորել, չի սատարում ներկայում գործող որևէ քաղաքական ուժի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Գրիգորյանը նման տեսակետ հայտնեց խորհրդարանում լրագրողների հետ զրույցում:

Անդրադառնալով հարցին, թե ինչ քաղաքական օրակարգով է եկել խորհրդարան՝ նա ասաց. «Ես կարծում եմ, որ պատերազմում պարտված իշխանությունն անխուսափելիորեն պետք է հեռանա: Կարծում եմ, որ հնարավոր չէ այսօր կազմակերպել արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Շատ լարված է իրավիճակը, և հնարավոր են քաղաքացիական բախումներ, այդ առումով կարծում եմ, դեռ պետք է խուսափել արտահերթ ընտրություններ կազմակերպելուց»,-ասաց Գրիգորյանը:

Պատգամավորը կարծում է, որ անցումային կառավարության ձևավորումն այս պահին լավագույն տարբերակը կարող է լինել: Սակայն Գրիգորյանը սխալ է համարում այն մոտեցումը, որ երբ անհատը ցանկանում է, որ իշխանությունը հեռանա, միանգամից նրան համարում են Վազգեն Մանուկյանի կողմնակից:

Անդրադառնալով հարցին, թե արդյոք կիսո՞ւմ է «Հայրենիքի փրկության շարժման» քաղաքական օրակարգը՝  Գրիգորյան ասաց. «Ես չեմ սատարում այս պահին գործող որևէ քաղաքական ուժի, որևէ քաղաքական շարժման: Առավել ևս, որ ես չեմ տեսնում, որ լինեն հստակ զրույցներ՝ Հայաստանի ապագայի վերաբերյալ, լինի ճանապարհային քարտեզ, որտեղ հստակ կլինի, թե մեկ տարի հետո մենք որտեղ ենք հայտնվելու: Հետևաբար` ես այդ առումով չեմ կարող սատարել որևէ քաղաքական ուժի և անհատի»,-ասաց պատգամավորը:

Նա հստակեցրեց՝ միջանկյալ կառավարություն ասելով ի նկատի ունի տեխնոկրատների կառավարություն, մարդիկ, որոնք լավ գիտեն իրենց գործը, սակայն նա անհատների անուններ չնշեց, քանի որ այս պահին չի տեսնում այդպիսի մարդկանց:

«Հայկական օրակարգն այս պահին գերիների վերադարձն է իհարկե, Արցախի կարգավիճակը հարցը, Հայաստանի սահմանների անվտանգությունը, մասնավորապես Սյունիքի անվտանգությունը, որն ինձ համար խիստ էական է»,-ասաց Գրիգորյանը:

Պատգամավորը կարծում է, որ այս առումով հունվարի 11-ի բանակցությունները ցույց են տվել, որ Նիկոլ Փաշինյանը չկարողացավ սպասարկել ՀՀ-ի շահերը: Ըստ նրա՝ իշխանություններն այլևս ներուժ չունեն բանակցությունները շարունակելու և ռեալ արդյունքներ արձանագրելու:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]