1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

ԼՂ է վերադարձել մոտ 50 հազար արցախցի

ԼՂ է վերադարձել մոտ 50 հազար արցախցի

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանյան խաղաղապահ առաքելության անդամները շարունակում են ապահովել Հայաստանից արցախցիների անվտանգ վերադարձը Լեռնային Ղարաբաղ: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ՌԴ պաշտպանության նախարարությունից։

Մեկ օրում ավտոբուսներով Երևանից Ստեփանակերտ է վերադարձել 189 փախստական։ 

«Ընդհանուր առմամբ Լեռնային Ղարաբաղ է վերադարձել 49 հազար 827 փախստական։ Ռուսաստանյան խաղաղապահ զորախմբի զինծառայողների կողմից ապահովվում է քաղաքացիների անվտանգ վերադարձը իրենց մշտական բնակության վայրեր, ցուցաբերվում է մարդասիրական օգնություն, վերականգնվում են քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտները»,- ասված է հաղորդագրությունում:

Ռուսական խաղաղապահ առաքելությունը շարունակում է դիտորդական կետերից շուրջօրյա ռեժիմով հետևել հրադադարի պահպանմանը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]