Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Առնո Բաբաջանյանի 100-ամյակը Հայաստանում կնշվի համերգային ծրագրերով

Առնո Բաբաջանյանի 100-ամյակը Հայաստանում կնշվի համերգային ծրագրերով

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, պետական մրցանակների դափնեկիր կոմպոզիտոր, դաշնակահար Առնո Բաբաջանյանի 100-ամյա հոբելյանը Հայաստանում կնշանավորվի մի շարք միջոցառումներով:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Հայաստանի կոմպոզիտորների միությունից, Բաբաջանյանի ծննդյան օրը՝ հունվարի 22-ին Երևանի կենտրոնական գերեզմանատանը տեղի կունենա կոմպոզիտորի հիշատակին հարգանքի տուրք մատուցելու արարողություն՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչների, մտավորականների և երաժշտասեր հասարակության մասնակցությամբ:

Առնո Բաբաջանյանի արձանի հարակից տարածքում կհաջորդի համերգային ծրագիր՝ կազմված կոմպոզիտորի ստեղծագործություններից, իսկ երեկոյան համերգ կկայանա Արամ Խաչատրյան դահլիճում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am