1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Թրամփը մտադիր Է շուրջ 100 մարդու ներում շնորհելու մասին հայտարարել հունվարի 19-ին. CNN

Թրամփը մտադիր Է շուրջ 100 մարդու ներում շնորհելու մասին հայտարարել հունվարի 
19-ին. CNN

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի գործող նախագահ հանրապետական Դոնալդ Թրամփը մտադիր Է հունվարի 19-ին հայտարարել շուրջ 100 մարդու ներում շնորհելու մասին: Ըստ որում, ինչպես հունվարի 17-ին նշել Է CNN հեռուստաընկերությունը, Սպիտակ տան ղեկավարը չի պլանավորում ներում շնորհել ինքն իրեն, ինչն ավելի վաղ նշել են ամերիկյան զանգվածային լրատվամիջոցները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Սկզբնապես, նշում Է CNN-ը, Թրամփը պլանավորել Էր երկու խումբ մարդկանց ներում շնորհելու մասին հերթով հայտարարել անցյալ շաբաթվա վերջին եւ հունվարի 19-ին:

Սակայն հունվարի 6-ին Վաշինգտոնում նրա կողմնակիցների սարքած անկարգությունների ֆոնին Սպիտակ տան ղեկավարը հարկադրված Էր վերանայելու իր պլանները: Այժմ սպասվում Է, որ Թրամփը կհայտարարի միանգամից շուրջ 100 հոգու ներում շնորհելում մասին դեմոկրատ Ջոզեֆ Բայդենի պաշտոնակալության նախօրյակին, որը նշանակված Է հունվարի 20-ին: Ըստ որում հեռուստաընկերությունը պնդում Է, որ իրադարձությունները Վաշինգտոնում եւ դրանց հաջորդած՝ Թրամփի իմփիչմենթը կարող Էին հանրապետականին դրդել, որ չհայտարարի իր զավակներին, փաստաբան Ռուդոլֆ Ջուլիանիին եւ ինքն իրեն ներում շնորհելու մասին:

Այս պահին CNN-ի աղբյուրները կարծում են, որ Թրամփը չի համարձակվի իրեն ներում շնորհել, սակայն նախազգուշացնում են, որ նրա գործողությունները նախագահական ժամկետի վերջին օրերին կարող են անկանխատեսելի բնույթ կրել: Ինչպես հունվարի 6-ի իրադարձություններից հետո հայտնել Է The New York Times թերթը, Թրամփը վերջին շաբաթներին իր շրջապատի հետ քննարկել Է այն բանի հնարավորությունը, որ ինքը մինչեւ իր պաշտոնից հեռանալը կանխիչ կարգով կհայտարարի ինքն իրեն ներում շնորհելու մասին: Ավելի վաղ CNN-ը հայտնել Է, որ հանրապետականն օգնականների հետ քննարկել Է իր դուստր Իվանկային եւ նրա ամուսին Ջարեդ Քուշներին, որոնք նրա խորհրդականներն են, ինչպես նաեւ մի շարք այլ մարդկանց կանխիչ կարգով ներում շնորհելու հնարավորությունը: Նշվել Է, որ Միացյալ Նահանգների ղեկավարը վախենում Է, որ ինքն ու իր մերձավորները կարող են հետապնդումների ենթարկվել նոր վարչակազմի օրոք, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]