Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Գաղտնի տվյալներ մուտքի իրավունք ունեցող ամերիկացուն մեղադրել են Կապիտոլիումի վրա գրոհի մեջ

Գաղտնի տվյալներ մուտքի իրավունք ունեցող ամերիկացուն մեղադրել են Կապիտոլիումի վրա գրոհի մեջ

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի իշխանություններն ամերիկացի պահեստային Թիմոթի Լուի Հեյլ-Կուզանելլիին, որը երկրի ռազմածովային բազայի գաղտնի տեղեկատվությունից օգտվելու հնարավորություն ունի, մեղադրանք են առաջադրել Կապիտոլիումում տեղի ունեցած անկարգություններին նրա ենթադրվող մասնակցության կապակցությամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է NBC News հեռուստաալիքը: Դատական փաստաթղթերում նշվում Է, որ նա Նյու Ջերսիի նահանգի Քոլթս-Նեկի շրջանի ռազմածովային բազայում աշխատում Է որպես կապալառու եւ հնարավորություն ունի օգտվել տեղեկատվությունից:

Դաշնային իշխանությունների խոսքով, նա նաեւ ԱՄՆ-ի բանակի պահեստային Է: Կասկածյալն ամեն ինչ խոստովանել Է իրազեկիչին, որը տեղեկությունները փոխանցել Է իրավապահներին: Հեյլ-Կուզանելլին խոստովանել Է, որ մասնակցել Է Կապիտոլիումի տարածքում տեղի ունեցած անկարգություններին, ինչպես նաեւ ցույց Է տվել մի տեսագրություն, որտեղ պատկերված Է, որ ինքը գտնվում Է շենքի ներսում: Իրազեկիչի տվյալներով՝ Հեյլ-Կուզանելլին «սպիտակ ռասայի գերազանցության մասին տեսության բացահայտ կողմնակից Է, ինչպես նաեւ պաշտպանում Է նացիստական հայացքները»:

Հաղորդվում Է, որ հունվարի 14-ին իրազեկիչը զրուցել Է կասկածյալի հետ եւ կարողացել Է խոսակցությունը ձայնագրել. Հեյլ-Կուզանելլին «խմբի մյուս անդամներին «հարձակման» Է դրդել՝ «ձայնով եւ ձեռքերով ազդանշաններ» տալով: Նյու Ջերսիում Հետաքննությունների դաշնային բյուրոյի (ՀԴԲ) ներկայացուցիչը հաղորդել Է, որ այդ մարդուն հունվարի 15-ին ձերբակալել են ՀԴԲ-ի եւ ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի քրեական հետաքննությունների ծառայության գործակալները, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]