Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

2020 թվականին սփյուռքի դպրոցներին տրամադրվել է շուրջ 26460 կտոր գիրք

2020 թվականին սփյուռքի դպրոցներին տրամադրվել է շուրջ 26460 կտոր գիրք

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը սփյուռքի կրթօջախներին դասագրքերի և այլ ուսումնական գրականության տրամադրման բյուջետային ծրագրի շրջանակում 2020 թ.-ին  տրամադրել է 26460 կտոր գիրք: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից: 

Գրքերը տրամադրվել են սփյուռքի 11 երկրների 30 դպրոցների: Վրաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համաձայնությամբ 13290 կտոր դասագիրք և մեթոդական գրականություն առաքվել է Վրաստանի՝ հայերենով ուսուցմամբ հանրային դպրոցներ:

 Ռուսաստան է առաքվել 8055 կտոր գիրք, Գերմանիա՝ 430, ԱՄՆ՝ 955, Իսպանիա՝ 600, Ֆրանսիա՝ 215, Իսրայել՝ 624, Ավստրիա՝ 180, Իռլանդիա՝ 80, Լեհաստան՝ 213, Ուկրաինա՝ 690: Ամբողջությամբ բավարարվել է 1-7-րդ դասարանների մայրենիի, հայոց լեզվի և հայ գրականության դասագրքերի պահանջարկը:

Աջակցությունը լինելու է շարունակական. 2021 թ. կապահովվեն 1-ին և 8-9-րդ, 2022 թ.-ին՝ 1-ին և 10-11-րդ դասարանների համար նախատեսված դասագրքերն ու մեթոդական ձեռնարկները:        

Նույն ծրագրի շրջանակում նախատեսվել է տպագրության ներկայացնել «Հայ մշակույթի պատմության ակնարկ» ձեռնարկը: Այն էլեկտրոնային ձևաչափով կներկայացվի մասնագիտական հաստատություններին և սփյուռքի կրթօջախներին՝  քննարկելու և դրա ընթացքում հնչած կարծիքներն ու դիտողությունները հաշվի առնելու նպատակով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]