Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

«Լիվերպուլ»-«Մանչեսթեր Յունայթեդ» խաղն ավարտվեց ոչ-ոքի

«Լիվերպուլ»-«Մանչեսթեր Յունայթեդ» խաղն ավարտվեց ոչ-ոքի

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անգլիայի ֆուտբոլի առաջնության 19-րդ տուրի կենտրոնական խաղում «Լիվերպուլ»-ը սեփական հարկի տակ ընդոնւեց «Մանչեսթեր Յունայթեդ»-ին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` առաջին կեսում թիմերից և ոչ մեկ չօգտագործեց իր հնարավորությունը հաշվի մեջ առաջ անցնելու համար:Վիճակագրությամբ տարածքային և գնդակին տիրելու առավելությունը «Լիվերպուլ»-ի օգտին էր:

Երկրորդ կեսում թե «Լիվերպուլ»-ը և թե «Մանչեսթեր Յունայթեդ»-ը հնարավորություն ունեին բեկելու խաղի ընթացքը, որ, սակայն, չհաջողվեց ոչ մեկին: «Լիվերպուլ»-«Մանչեսթեր Յունայթեդ»` 0:0:

Այս տուրից հետո «Մանեսթեր Յունայթեդ»-ը շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը, իսկ «Լիվերպուլ»-ը միայն 3-րդն է:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]