Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   6 Մարտ

Թուրքիայում խորտակված բեռնանավի անձնակազմի անդամները ուկրաինացի են. փրկվել է 6 նավաստի, 2-ը՝ զոհվել

Թուրքիայում խորտակված բեռնանավի անձնակազմի անդամները ուկրաինացի են. 
փրկվել է 6 նավաստի, 2-ը՝ զոհվել

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի Բարտընի նահանգապետ Սինան Գյուները հայտնել է, որ Թուրքիայի ափերի մոտ խորտակված Arvin բեռնանավի անձնակազմի 13 անդամները Ուկրաինայի քաղաքացիներ են, այլ ոչ թե Ռուսաստանի, ինչպես ավելի վաղ հաղորդվել էր:

«Խորտակված բեռնանավը Պալաու դրոշի ներքո էր նավարկում, դրա անձնակազմի 13 անդամները Ուկրաինայի քաղաքացիներ են»,- Գյուների խոսքը մեջբերում է NTV հեռուստաալիքը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, նա հավելել է, որ անձնակազմի եւս երկու անդամներ ողջ են հայտնաբերվել, նրանց փորձում են հասնել փրկարարները:

Ավելի վաղ Գյուները հայտարարել էր, որ Ինկումի շրջանում խորտակվել է ռուսական բեռնանավ, փրկարարական գործողություն է սկսվել անձնակազմի 15 անդամների փրկության համար, որոնք գտնվում են երեք փրկարարական նավակներում:

Վերջին տվյալներով ՝ փրկվել է վեց նավաստի, եւս երկուսը՝ զոհվել։








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ