Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Արտյոմ Սիմոնյանը կարիերան շարունակում է Ռուսաստանում

Արտյոմ Սիմոնյանը կարիերան շարունակում է Ռուսաստանում

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Նոա»-ն և Արտյոմ Սիմոնյանը երկկողմանի համաձայնությամբ խզել են պայմանագիրը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Սիմոնյանն այսուհետ հանդես կգա Ռուսաստանի առաջնությունում: Նա համալրել է Տոմսկ քաղաքի «Տոմ» ակումբի շարքերը: Պայմանագիրը ստորագրվել է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը:

Սիմոնյանը «Նոա» է տեղափոխվել նախորդ տարի ամռանը: Նա «Զենիթ»-ի սան է և նախկինում հանդես է եկել մի շարք հայկական ակումբներում՝«Ալաշկերտ», «Արարատ»,«Փյունիկ», ինչպես նաև շվեյցարական «Ցյուրիխ» և «Լե Մոնտ» ակումբներում:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]