Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Թուրքիայի ափերի մոտ խորտակված ռուսական բեռնանավի անձնակազմի երկու անդամներ զոհվել են

Թուրքիայի ափերի մոտ խորտակված ռուսական բեռնանավի անձնակազմի երկու 
անդամներ զոհվել են

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի ափերի մոտ հունվարի 17-ին Սև ծովում խորտակված ռուսական նավի անձնակազմի առնվազն երկու անդամ է զոհվել։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնել է Բարտըն նահանգի նահանգապետ Սինան Գյուները:

«Խորտակված բեռնանավում եղել է 13 մարդ, բոլորը Ռուսաստանի քաղաքացիներ են։ Ներկա պահին փրկվել է հինգ մարդ, հայտնաբերվել են երկու զոհվածների մարմիններ», - նրա խոսքը մեջբերում է Anadolu-ն։

Անկարայում ՌԴ դեսպանատանը ավելի վաղ ՏԱՍՍ-ին հայտնել էին, որ դիվանագետները պարզում են անձնակազմի ճակատագիրը:

Նավը խորտակվել է Ինկումա շրջանում (Բարտըն նահանգ)։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]