Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հրշեջները մարել են Էջմիածնի տներից մեկում բռնկված հրդեհը

Հրշեջները մարել են Էջմիածնի տներից մեկում բռնկված հրդեհը

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը հունվարի 17-ին, ժամը 11։19-ին ահազանգ է ստացել, որ հրդեհ է բռնկվել Էջմիածին քաղաքի տներից մեկում։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատների երեք մարտական հաշվարկ։

Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» կանչ․ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից ևս մեկ մարտական հաշվարկ։

Հրշեջ-փրկարարները հրդեհը մեկուսացրել են ժամը 12։23-ին, մարվել՝ 13։20-ին։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]