Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Անչափահասի մասնակցությամբ ՃՏՊ Մարշալ Բաբաջանյան փողոցում․ կան տուժածներ

Անչափահասի մասնակցությամբ ՃՏՊ Մարշալ Բաբաջանյան փողոցում․ կան տուժածներ

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը հունվարի 16-ին, ժամը 22։25-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մարշալ Բաբաջանյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեպքի վայր են մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Պարզվել է, որ «Infinity» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ժ․ Ջ․, ծնված 2005 թ․)  բախվել է կայանած «Chevrolet» մակնիշի ավտոմեքենային։ «Infinity» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Ժ․ Ջ․-ին և ուղևոր Գ․ Ղ․-ին (ծնված 2005 թ․) փրկարարները դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։ Տուժածները հոսպիտալացվել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։

Փրկարարները հոսանքազրկել են «Infinity» մակնիշի ավտոմեքենան և կատարել ավտոճանապարհի լվացման աշխատանքներ։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]