Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ինդոնեզիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 56-ի

Ինդոնեզիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 56-ի

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ինդոնեզիայի Արեւմտյան Սուլավեսի նահանգում տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով առնվազն 56 մարդ Է զոհվել: Այս մասին հունվարի 17-ին հայտնել Է «Սինհուա» գործակալությունը՝ վկայակոչելով տարերային աղետների հետեւանքների վերացման գործակալությանը ։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը, գործակալության տվյալներով' տուժածների թիվը կազմում է 826 մարդ:

Արեւմտյան Սուլավեսիում 6,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել ուրբաթ տեղական ժամանակով մոտավորապես 2:28-ին: Էպիկենտրոնը գտնվել է Մաջենեից 6 կմ հյուսիս-արեւմուտք, օջախը գտնվել է 10 կմ խորության վրա: Հինգշաբթի տեղական ժամանակով ժամը 14: 35-ին այդ նույն շրջանում տեղի է ունեցել 5,9 մագնիտուդով երկրաշարժ: Հինգշաբթի օրվանից տեղի սեյսմոլոգիական ծառայությունը գրանցել է 28 հետցնցում։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]