Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Ռուսաստանը ևս չորս երկրի հետ կվերսկսի ավիահաղորդակցությունը

Ռուսաստանը ևս չորս երկրի հետ կվերսկսի ավիահաղորդակցությունը

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանը հունվարի 27-ից վերականգնում է ավիահաղորդակցությունը Ֆինլանդիայի, Վիետնամի, Հնդկաստանի և Քաթարի հետ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին լրագրողներին հայտնել են կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբում:

Ըստ հաղորդագրության՝ ՌԴ փոխվարչապետ Տատյանա Գոլիկովան շտաբի նիստ է անցկացրել։

«Կայացած քննարկման արդյունքներով և հաշվի առնելով առանձին երկրներում համաճարակային իրավիճակը՝ որոշում է ընդունվել վերսկսել միջազգային ավիահաղորդակցությունը փոխադարձ հիմունքներով: 2021 թվականի հունվարի 27-ից ՌԴ-ն կվերսկսի չվերթները Վիետնամի (Մոսկվա-Հանոյ, շաբաթը երկու անգամ), Հնդկաստանի (Մոսկվա-Դելի, շաբաթը երկու անգամ), Ֆինլանդիայի (Մոսկվա-Հելսինկի, շաբաթը երկու անգամ եւ Սանկտ Պետերբուրգ-Հելսինկի, շաբաթը երկու անգամ), Քաթարի (Մոսկվա-Դոհա, շաբաթը երեք անգամ) հետ»,- ասված է հաղորդագրության մեջ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]