Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Բեյրութի նավահանգստի պայթյունում առկա է «սիրիական հետք». ԶԼՄ-ներ

Բեյրութի նավահանգստի պայթյունում առկա է «սիրիական հետք». ԶԼՄ-ներ

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիացի երեք բիզնեսմեն առնչություն ունեն ամոնիումի նիտրատի գնման հետ, որն 8 տարի առաջ տարվել է Բեյրութի նավահանգիստ և 2020թ. օգոստոսի 4-ին դարձել խոշոր պայթյունի պատճառ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը, հղում անելով սաուդական լրատվամիջոցներին:

Asharq Al-Awsat լրատվամիջոցի տեղեկություններով՝ խոսքը Սիրիական իշխանություններին մոտ կանգնած Ջորջ Խասվանիի, Իմադե և Մուդալյալե Խուրիների մասին է, որոնք զբաղվել են երկիր նավթամթերքների և այլ ապրանքների ներմուծմամբ: Երեքն էլ ներառված են Սիրիայի այն քաղաքացիների շարքում, որոնց նկատմամբ գործում են ամերիկյան պատժամիջոցներ:

Նշվում է, որ Բեյրութի նավահանգստում 2013թ. պահված նիտրատը, իբրև թե, նախատեսված է եղել սիրիական բանակի համար:

2020թ. օգոստոսի 4-ին Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի նավահանգստում հզոր պայթյուն է որոտացել, որի հետևանքով զոհվել է ավելի քան 150 մարդ, վիրավորվել՝ շուրջ 5 հազարը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]