Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Մահացել է Ռոտշիլդների խմբի ղեկավարը

Մահացել է Ռոտշիլդների խմբի ղեկավարը

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 58 տարեկանում մահացել է Edmond de Rothschild Holding SA-ի տնօրենների խորհրդի նախագահ բարոն Բենջամին դե Ռոտշիլդը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին գրում է Le Parisien-ը:

«Արիան դե Ռոտշիլդը և նրա դստերը ցավով տեղեկացնում են իրենց ամուսնու և հոր կյանքից հեռանալու մասին: Նա մահացել է սրտի կաթվածից, Պրենյայի ընտանեկան տանը»,- ասված է ընտանիքի հաղորդագրությունում:

Հարազատները նաև ընդգծել են, որ նրա հուղարկավորությունը տեղի է ունենալու մոտական օրերին և անցնելու է ընտանիքի շրջանակներում:

Բանկիրը 1997 թվականից ղեկավարում է Edmond de Rothschild Holding-ի տնօրենների խորհուրդը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]