Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Բրիտանիան, Գերմանիան և Ֆրանսիան Իրանին կոչ են արել հրաժարվել մետաղական ուրան արտադրելուց

Բրիտանիան, Գերմանիան և Ֆրանսիան Իրանին կոչ են արել հրաժարվել մետաղական 
ուրան արտադրելուց

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիան, Գերմանիան և Ֆրանսիան Իրանին կոչ են արել դադարեցնել մետաղական ուրան արտադրելուն միտված գիտահետազոտական աշխատանքները:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը, հղում անելով երեք երկրների համատեղ հայտարարությանը:

«Մենք՝ Ֆրանսիայի, Գերմանիայի և Միացյալ Թագավորության կառավարություններս, խորապես մտահոգված ենք Իրանի հայտարարություններով առ այն, որ այդ երկիրը պատրաստվում է մետաղական ուրան արտադրել: Մենք Իրանին կոչ ենք անում դադարեցնել այդ գործունեությունը և անհապաղ վերադառնալ ձեռք բերված պարտավորությունների կատարմանը»,- ասված է հայտարարությունում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]