Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հնդկաստանում մեկնարկել է Covid-19-ի դեմ զանգվածային պատվաստումը

Հնդկաստանում մեկնարկել է Covid-19-ի դեմ զանգվածային պատվաստումը

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հնդկաստանում մեկնարկել է կորոնավիրուսի դեմ զանգվածային պատվաստումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, պատվաստումների առաջին ալիքը կարող է տևել մինչև 6 ամիս:

«Առաջին փուլում մենք նախատեսում ենք պատվաստել 300 մլն մարդու՝ բժիշկների, մարդկանց, որոնք պայքարում են կորոնավիրուսի դեմ, 50-ից բարձր տարիքի անձանց և մարդկանց, որոնք ունեն կողմնակի հիվանդություններ: Կարծում ենք, որ առաջին փուլը կարող ենք ավարտել 6 ամսից»,- նշել է Առողջապահության նախարար Խարշ Վարդխանը:

Հնդկաստանը կորոնավիրուսի հաստատված դեպքերի թվով աշխարհում երկրորդն է: Երկրում հաստատվել է կորոնավիրուսի 10 մլն 543 հազար 659 դեպք: Առողջացել է 10 մլն 179 հազար 715 հոգի, մահացել՝ 152 հազար 130-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am