«Արարատ-Արմենիա»-ն վերսկսում է մարզումները
ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի կրկնակի չեմպիոն «Արարատ-Արմենիա»-ն հունվարի 17-ից ՀՖՖ Տեխնիկական կենտրոն-ակադեմիայում կանցկացնենք 2021 թվականի առաջին մարզումը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ`այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Երևանյան մարզումները կտևեն հունվարի 17-27-ը, որից հետո թիմը կմեկնի ուսումնամարզական հավաք անկացնելու արտերկրում:
Հունվարի 23-ին ընկերական հանդիպում կանցկացնենք «Սևանի» հետ:
Հայաստանի ֆուտբոլի առաջնության` Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի առաջատարները երեք թիմեր են` «Արարատ»-ը, «Ալաշկերտ»-ը և «Արարատ-Արմենիա»-ն: Ակումբներն ունեն 18-ական միավոր: «Լոռի»-ն ունի 17 միավոր: Աղյուսակում «Նոա»-ն ունի 16 միավոր, «Ուրարտու»-ն` 15 միավոր, «Վան»-ը` 10 միավոր: Մրցաշարային աղյուսակի հետնապահը «Փյունիկ»-ը և «Շիրակ»-ն են՝ 5-ական միավոր:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում